Տպել
Սիսակ Արմենի Գաբրիելյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
19.09.1988
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

2017թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):

2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող:

2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից»  հաղորդման հեղինակ եւ վարող:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով (2008թ., ՊՆ), ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի շնորհակալագրով (2017թ.):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: