Տպել
Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
09.10.1974
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 9-ին Վրացական ԽՍՀ Բոլնիս-Խաչեն գյուղում:

1996թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2006թ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: 2009թ.՝ Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:

1993-1996թթ. թղթակցել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» եւ մի շարք այլ պարբերականների: 1998-1999թթ. աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 1999-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

«Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ է:

2018թ. ընտրվել է Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» դաշինք):

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: