Տպել
Վահան Գուրգենի Կարապետյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
26.05.1966
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1966թ. մայիսի 26-ին Երեւանում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Իրավագետ:

1986-1994թթ. Երեւանի ճշգրիտ սարքավորումների գործարանում աշխատել է մոնտաժող բանվոր: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1994-1997թթ. եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության գումարտակի ծառայության պետ: 1997-2000թթ.` ՊՆ գնդի հրամանատարի տեղակալ: 2000-2012թթ.՝ «Վասանավի» ընկերության հիմնադիր նախագահ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 11.06.2012-08.07.2016թթ.՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, 08.07.2016-18.05.2017թթ.՝ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ: ԲՀԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: