Տպել
Շուշան Սամվելի Պետրոսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
23.09.1967
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երեւանում:

1987թ. ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը: Գեղանկարի եւ գծագրության ուսուցիչ: 1993թ.` Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը: Գեղանկարիչ-գծանկարիչ: ՀՀ վաստակավոր արտիստ:

1989 -1991թթ. աշխատել է «Արձագանք» թատրոն-ստուդիայի (Մետրո թատրոն) հագուստի եւ բեմի նկարիչ. ձեւավորել է 3 ներկայացում` «Առասպելական հավերժություն», «Անտիգոնե», «Տերն ու ծառան»: 1994 -1997թթ. աշխատել է Երգի պետական թատրոնում: 1996 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է: 2002-2003թթ.` Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով (2008թ.), «Վազգեն Սարգսյան» շքանշանով (2008թ., ՊՆ), «Երախտագիտություն» մեդալով (2014թ., ԼՂՀ):

Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների` «Լավագույն երգչուհի» (1992թ., ՀՀ), գլխավոր մրցանակ (1993թ., «Շարմ Շոու» միջազգային փառատոն, ՀՀ), «Տարվա լավագույն երգչուհի» (1996թ., «Ասուպ» մրցանակաբաշխություն), «20-րդ դարի հայ աստղ» (2000թ., «Աստղ» փառատոն, ՀՀ), «Լավագույն կին կատարող» (2000, 2001, 2004, 2006թթ., «Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ), «Ոսկե քնար» (2001, 2003, 2004թթ., ՀՀ), «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» (2000, 2004թթ., «Կռունկ» փառատոն), «Դիվա» մրցանակ (2009թ., երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ), «10-ամյակի լավագույն արտիստ» (2013թ., «Արմենիա մրցանակաբաշխություն», ՌԴ): ԼՂՀ Մարտակերտի պատվավոր քաղաքացի է (2013թ.), Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2005թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: