Տպել
Մանվել Սեկտորի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.07.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին Արշալույս գյուղում (Արմավիրի մարզ):

1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998թ. ավարտել Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 1996թ. ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։

1988 թվականից  մասնակցել է արցախյան ազատամարտին: 1992թ. նշանակվել է  ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար:

1992-1993թթ. եղել է Էջմիածնի  կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա` մայորի կոչումով: 1993թ. նշանակվել է 83-րդ ԱՄՀ  բրիգադի հրամանատար (փոխգնդապետ): 1994թ. ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000թթ. գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000թ. ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։

1992թ. ընտրվել  է  ԼՂՀ Գերագույն խորհրդի  պատգամավոր:

1999թ. ՀՀ ԵԿՄ  վարչության նախագահն է:

2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով:

Պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ՀՀ),  «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1994թ., ԼՂՀ), «Ոսկե արծիվ» շքանշանով (2000թ. ԼՂՀ), Երկրապահի օրվա առթիվ` ԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով (2002թ.): Արժանացել է ԼՂՀ «Արցախի հերոս» կոչման (2000թ.), Էջմիածին, Արմավիր եւ ԼՂՀ Մարտակերտ ու Հադրութ քաղաքների` «Պատվավոր քաղաքացի» կոչման:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի 8 զավակ: