Տպել

Մրցութային խորհրդի կազմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 
Հրապարակվել է` 15.09.2022թ.

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով, ինչպես նաեւ հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/1920-2022 գրությունը՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2022 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝

1) Արթուր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2) Արուս ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար
3) Ազգանուշ ԹՈԹՈԼՅԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական
4) Մանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ
5) Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
Ազգային ժողովի պատգամավոր: (լր.25.10.2022 Կ-316-Ա):




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

09.09.2022
Կ-244-Ա