National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Մրցութային խորհրդի կազմ
 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(առ 2021 թվականի օգոստոսի 31-ի փոփոխություններով եւ լրացումով)

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կարգադրում եմ.

1.Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին առաջացած թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝

1) Զարուհի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (փոփ. 31.08.2021 Կ-126-Ա) 

 

2) Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ

 

Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (փոփ. 31.08.2021 Կ-126-Ա) 

 

3) ենթակետն ուժը կորցրել է (փոփ. 14.04.2021 Կ-45-Ա) 

 

3.1) Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պարտականությունները ժամանակավորապես կատարող, իրավական ակտերի մշակման եւ փորձաքննության վարչության պետի պաշտոնակատար (լր. 31.08.2021 Կ-126-Ա) 

 

4) Միքայել ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության  վարչության պետ 

 

5) Իրինա ՓԻԼՈՅԱՆ

 

ՀՀ փաստաբանների պալատի ֆինանսական տնօրեն, փաստաբան: 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

19.02.2021

Կ-23-Ա




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS