National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Էլ. փոստ
Հեռ.


22.07.2005

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՐԾԻՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  ՕՐԵՆՔԻ  ՄԻՋՈՑՈՎ» ԵՈՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                                                  (ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ)

                                              ԵԶՐԱՓԱԿԻՉ ԿԱՐԾԻՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

                                                                     կազնված

                                     պ-ն Վլադ Կոնստանտինեսկոի/փորձագետ, Ֆրանսիա/

                                                  պ-ն Այվար Էնձինշի/ անդամ, Լատվիա/

                                                 պ-ն Կաարլո Տուորիի/ անդամ, Ֆինլանդիա/               

I.Ներածություն

1. 2005 թ. հունիսիn Հանձնաժողովը ընդունեց իր երկրորդ միջանկյալ կարծիքը Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասին(CDL-AD(2005)016): Այն արձանագրում էր, որ առաջին ընթերցումով ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը պահանջում է կարեւոր փոփոխություններ լիազորությունների տարանջատման, դատական համակարգի անկախության եւ Երեւան քաղաքի քաղաքապետի նշանակման ձեւի վերաբերյալ:

2. Ինչպես նախoրոք պայմանավորված էր, Հայաստանի իշխանությունները հունիսի 17-ին Հանձնաժողովի աշխատանքային խմբին են ուղարկել վերանայված սահմանադրական փոփոխությունները:

3.Հունիսի 23-24-ին , Ստրասբուրգում անցկացվեց մի հանդիպում, որի ժամանակ  Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչպես եւ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խումբը, կազմված պարոնայք Էնձինշից, Տուորիից եւ Կոստանտինեսկոյից, քննարկվել են վերանայված փոփոխությունները` դրանք բարելավելու նպատակով: Այդ հանդիպման արդյունքում, համաձայնեցվել են սկզբունքներ` CDL-AD(2005)052 , որոնք պետք է ուղղորդեին հետագա սահմանադրական աշխատանքները:

4. Հուլիսի 7-ին Հայաստանի իշխանությունները ներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների վերանայված տարբերակը` CDL-AD(2005)058:

5. Ներկայիս կարծիքը, որը պատրաստվել է աշխատանքային խմբի կողմից եւ որում շարադրվել է սահմանադրական փոփոխությունների վերջին տարբերակի վերաբերյալ կարծիքը, ուղարկված է Հայաստանի իշխանություններին հուլիսի 21-ին: Այն  հաստատվել է Հանձնաժողովի …. լիագումար նիստում:  

II.                 Առաջին ընթերցումով ընդունված սահմանադրական փոփոխությունների   վերանայված նախագծի վերլուծություն

Ա. Նախնական դիտարկումներ

6. Ներկայիս մեկնաբանությունները վերաբերում են միայն այն ասպեկտներին, որոնք կոնկրետ քննարկվել են հունիսի 23-24-ի հանդիպման ժամանակ եւ ամփոփովել են  CDL-AD(2005)052      փաստաթղթում: Դրանք նկարագրելով, աշխատանքային խումբը նպատակ է ունեցել լուծումներ գտնել, որոնք հնարավորություն են ստեղծում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աշխատունակության համար:

7.Սահմանադրության այլ ասպեկտներ, որոնք չեն արծարծվել այս կարծիքում, բայց դա արվել է նախորդ կարծիքներում, հնարավոր է, որ արժանի լինեն քննարկման Հայաստանի իշխանությունների, ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության շրջանակներում: Իսկապես, Հանձնաժողովը կարծում է, որ վճռորոշ է, որ վերջնական տեքստի քննարկումն անցկացվի հանրայնորեն, բաց եւ թափանցիկ ձեւով:

Բ. Մարդու իրավունքներ

8. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական հիմնումը իրենից ներկայացնում է կարեւոր քայլ Հայաստանայում մարդու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանության համար:

9. Այժմ հստակորեն նախատեսված է, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընտրվի պատգամավորների 3/5-ի մեծամասնությամբ, ինչպես արձանագրված է Հայաստանի Հանրապետության «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում: Մարդու իրավունքների պաշտպանի անփոփոխելիության սկզբունքը նույնպես   ուղղակիորեն արձանագրված է:

10. Առաջարկված նախագիծը(Հ. 83.2) այժմ տալիս է «անկախ մարմնի» նշանակման ձեւ:

11.Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներն այլեւս կնշանակվեն ոչ թե Նախագահի կողմից, ընդհանուր կարգով,  Հ.55.5-ի համաձայն, այլ 6 տարով, հետեւյալ ձեւով.

-կեսը` Ազգային ժողովի կողմից, սակայն ոչ կուսակցությունների անդամներ,

-կեսը` Նախագահի կողմից:

12. Հանձնաժողովը ողջունում է այս լուծումը, որն անառարկելի առաջընթաց քայլ է ՀՌԱՀ անկախության տեսակետից: Հանձնաժողովը հիշեցնում է անհրաժեշտությունը, որ թե Ազգային ժողովը, թե Հանրապետության Նախագահը պետք է հետեւեն թեկնածուների ընտրության թափանցիկ եւ արժանիքների վրա հիմնված պրոցեդուրային:

13.Հանձնաժողովը  նաեւ ցանկանում է հղում կատարել հանրային հեռարձակման կազմակերպություններիղեկավարման խորհուրդների անդամների նշանակման ժամանակ  «ցանկացած քաղաքական կամ այլ ազդեցության» ռիսկից խուսափելու անհրաժեշտությունը: Այդ առումով հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության Խորհրդի բոլոր անդամների նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից դիտվել է որպես խնդրահարույց եւ ընդգծվել է նշանակման գործընթացի բաց, թափանցիկ եւ քաղաքական շահարկումներից զերծ լինելու անհրաժեշտությունը, եթե Հանրապետության Նախագահի այս լիազորությունը պահպանվելու է:  

14.Հանձնաժողովը շեշտում է այս հարցը եվրոպական չափանիշների համաձայն կարգավորելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով Հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ համապատասխան օրենսդրությունը համապատասխանության բերվի Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

15.Նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է. ըր վերանայված հոդված 56.1-ի երկրորդ պարագրաֆը ամբողջությամբ արտացոլում էերկու սկզբունք` Նախագահին  պատասխանատվության չենթարկելը նախագահական պարտականություններից բխող արարքների համար  իր լիազորությունների կատարման ընթացքում եւ դրանից հետո, ինչպես նաեւ անձեռնմխելիությունը իր լիազորությունների ընթացքում նախագահական պարտականություններից դուրս կատարած գործողությունների համար: 

1 6 . Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է, որ արտահերթ նիստերին եւ նստաշրջաններին վերաբերող վերանայված հոդված 70-ը այժմ հստակ սահմանում է, որ Ազգային ժողովի նախագահն է նստաշրջան կամ նիստ հրավիրում է` Հանրապետության նախագահի, պատգամավորների առնվազն 1/3-ի կամ Կառավարության նախաձեռնությամբ :

Կառավարության ձեւավորումը

17. Հանձնաժողովը ողջյունում է կառավարության ձեւավորմանը վերաբերող վերանայված դրույթները, որոնք այժմ Հայաստանի հիմնական սահմանադրական մարմինների հարաբերություններում ապահովում են պարտադիր հավասարակշռման երաշխիքները:

18. Նոր` 55§4 հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահը Վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության վստահությունը: Նա այժմ կարող է պաշտոնանկ արվել միայն այն դեպքում, երբ Ազգային ժողովը վերջինիս անվստահություն հայտնի: Մյուս կողմից, որպես փոխզիջումային լուծում, Նախագահն իրավունք ունի Ազգային ժողովին ներկայացնել  կառավարության անվստահության առաջարկ (նոր` հոդված 84§2):

19. Հունիսի 23-24-ի հանդիպման ժամանակ քննարկվել է  կառուցողական  անվստահության քվեի կիրառման հնարավորությունը: Համձմաժողովի աշխատանքային խմբի անդամները համարում էին, որ նման մեխանիզմը առհասարակ նպաստում է կառավարության կայունությանը եւ որպես այդպիսին հնարավոր է, որ օգտակար լինի:

20. Ինչ վերաբերում է «տեխնիկական պատճառներով» Ազգային ժողովն արձակելու` նախագահի լիազորությանը, ապա վերանայված հոդված 74.1§2-ն այժմ արդարացիորեն ապահովում է այդ գործընթացին Ազգային ժողովի նախագահի կամ Վարչապետի ներգրավումը:

21. Ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, ապա Հանձնաժողովի կարծիքով այն պետք է ամրագրվի օրենքով:

Արտաքին քաղաքականությունը

22. Նոր 85-րդ հոդվածն այժմ իրավացիորեն նախատեսում է, որ կառավարությունը պետք է «սահմանի եւ իրականացնի» Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հանրապետության նախագահի հետ համատեղ: Փաստորեն, նախագահի լիազորություններին վերաբերող հոդված 55-ը պետք է ավելի հստակ սահմանի, որ Նախագահը «կառավարության հետ սահմանում եւ իրականացնում է արտաքին քաղաքականությունը», այլ ոչ թե «իրականացնում է դրա ընդհանուր ղեկավարումը»:

Կառավարության նիստերը

23. Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է, որ նոր հոդված 86§2-ը հստակ սահմանում է, որ Նախագահը կարող է հրավիրել եւ վարել է կառավարության նիստերը  միայն արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ պետական անվտանգության հարցերի առնչությամբ:

Դատական իշխանության անկախությունը

Գլխավոր դատախազը

24. Վերանայված 55§ 9-ի համաձայն, Գլխավոր դատախազի տեղակալների նշանակումն ու ազատումը կատարվում է գլխավոր դատախազի առաջարկությամբ:

Դատավորների նշանակումն ու ազատումը

25. Հունիսի 23-24-ի հանդիպման ժամանակ համաձայնեցվել է, որ Հանրապետության նախագահը կարող է նշանակել կամ ազատել միայն նրան, ում այդ նպատակով արդարադատության խոհրդը կներկայացնի կամ եզրակացություն կտա: Այս կարեւոր դրույթը պետք է արտացոլվի Հոդված 55§11-ում:

  26. 11-րդ պարագրաֆի լրացուցիչ կետով հստակ պետք է ամրագրվի, որ Նախագահը, Արդարադատության խորհրդի առաջարկով կամ եզրակացության հիման վրա, առաջ է տանում այն դատավորներին, ովքեր ծառայողական առաջխաղացման թեկնածուներ են:

27.Հանձնաժողովն ընդգծում է այս հարցի կարգավորման կարեւորությունը եվրոպական կիրառելի չափանիշներին համապատասխան: Հետեւաբար խորհուրդ է տրվում համապատասխան օրենքը պատրաստել Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Արդարադատության խորհուրդը

28. Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է, որ նոր 94.1§3 հոդվածը հստակ սահմանում է, որ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը` առանց ձայնի իրավունքի:

Տեղական ինքնակառավարում

29. Տեղական ինքնակառավարմանը վերաբերող 7-րդ գլուխում կատարված փոփոխությունները բավարարում են Հանձնաժողովի  նախորդ եզրակացության պահանջները: Այսպիսով, այն սկզբունքը, որ Երեւանը համայնք է, հետեւաբար` տեղական ինքնակառավարման միավոր, հստակ նշված է:  Նոր` 108-րդ հոդվածը հաստատում է այն սկզբունքը, որ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի, չնայած օրենքը կարող է ապահովել անուղղակի ընտրություն, որը համապատասխանում է Տեղական ինքնակառավարման մասին Եվրոպական խարտիային: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը եւ գործունեությանը վերաբերող  մանրամասն դրույթները կսահմանվեն համապատասխան օրենքով:

Սահմանադրության փոփոխումը

30. Վերանայված հոդված 113-ի համաձայն, որպեսզի սահմանադրական հանրաքվեի դրված փոփոխությունները համարվեն ընդունված, անհրաժեշտ է, որ գրանցված քվեարկողների 1/4-ը /նախկին 1/3-ի փոխարեն/, իր ձայնը տա դրանց օգտին: Հանձնաժողովի կարծիքով ընթացակարգի այսպիսի պարզեցումը ողջունելի է:

Անցումային դրույթներ

31. Հանձնաժողովը գոհունակությամբ նշում է, որ Սահմանադրության դրույթների մեծ մասը ուժի մեջ է մտնում անմիջապես կամ որքան հնարավոր է շուտ:  

III. Եզրակացություններ

32. Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծն իրենից ներկայացնում է անառարկելի բարեփոխում Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախորդ նախագծերի համեմատ: Հանձնաժողովի կարծիքով դրա ընդունումը երկրորդ ընթերցմամբ եւ հետո` այդ տեքստի հիման վրա հաջող սահմանադրական հանրաքվեն լավ հիմք կլինեն մարդու իրավունքների հարգանքի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտներում Հայաստանի Սահմանադրության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին ապահովելու համար եւ ճանապարհ կհարթեն հետագա եվրոպական ինտեգրացիայի համար: Հանձնաժողովը գնահատում է Հայաստանի իշխանությունների ջանքերը եւ բարի կամքը:

33. Իհարկե կարեւոր է, որ վերջնական տեքստի քննարկումները Հայաստանի ընդդիմադիր ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ անցկացվեն բաց եւ թափանցիկ ձեւով: Պետք է գտնվի ամենալայն քաղաքական համաջայնություն:

    34. Հաջորդ հիմնական մարտահրավերը կլինի Հայաստանի նոր Սահմանադրության հաստատմանը տանող համրաքվեի համապատասխան արշավ կազմակերպելը: Հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անել առավելագույնը ապահովելու համար 2005թ. նոյեմբերին սահմանադրական բարեփոխման հաջողությունը: Այդ բարեփոխումը պետք է պատշաճ ձեւով եւ ժամանակին ներկայացվի Հայաստանի ժողովրդին:  Այդ առումով էական է ,որ հանրաքվեի արշավը   զանգվածային լրատվության կողմից արդարացիորեն, համապատասխանորեն եւ լայնորեն լուսաբանվի:

35. Հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ սահմանադրական բարեփոխման այս գործընթացի հաջողությունը կախված է եւ հայելին է Հայաստանի քաղաքական դասի հասունության: Ոչ միայն մեծամասնությունը, այլեւ ընդդիմությունը պետք է ապացուցեն աշխատունակ քաղաքական մթնոլորտ ունենալու համար փոխզիջման գնալու իրենց ունակությունը, որը միայն Հայաստանը կարող է հասցնել   ժողովրդավարության: 

36. Անշուշտ, լավ Սահմանադրությունը առաջին վճռական քայլն է դեպի ժողովրդավարություն: Այդուամենայնիվ դա բավարար չէ: Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքական եւ սոցիալական համատեքստ կառուցեն կառավարման նոր հաստատվող համակարգի իրացման համար: Հանձնաժողովը մնում է պատրաստ աջակցելու նրանց այս վճռորոշ խնդրում:


01.12.2005
ԿԱՐԾԻՔ ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ եւ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

26.07.2005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ)



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am