Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


28.03.2023

ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Առաջնորդվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ․ Ազգային ժողովի <<Պատիվ ունեմ>> և <<Հայաստան>> խմբակցությունները Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։
Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 11.00-ին, արտահերթ նիստում կքննարկի ՀՀ մարդու իրավունքների պատշպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան

29.03.2023
ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ