Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513 331




Քաղվածք թիվ 26 նիստի արձանագրությունից
21.02.2023
Ժամը 14:00
414 սենյակ
1.
Հանձնաժողովը որոշեց.
դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքի նախագծին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2023 թվականի փետրվարի 28-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-503-24.01.2023-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1) ա) «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-422-04.11.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-4221-04.11.2022-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյան
3.
Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-446-29.11.2022,13.01.2023-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան, Թագուհի Ղազարյան
Հիմնական զեկուցող`Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյան
ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյան
4.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագիծը մինչև 24.02.2023թ. կներկայացվի լրամշակված տարբերակով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԹագուհի Ղազարյան