Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
21.12.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.12.2021 |
Ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 145-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հանձնաժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ է. 1. Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների պաշտոններում Ազգային ժողովին առաջարկել <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի թեկնածությունները. 2. Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի 8 ներկա անդամներից ՝ 2 կողմ, 6 դեմ ձայնով մերժել <<Հայաստան>> խմբակցության կողմից առաջադրված Մանվել Բադալյանի թեկնածությունը. 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 27 դեկտեմբերի 2021թ. Քաղ. Երևան |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ