Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
30.11.2021
Ժամը 10:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-014-25.08.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վահագն Հովակիմյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-009-18.08.2021,21.10.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
Կ-076-27.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0761-27.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0762-27.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0763-27.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
5.
Առաջարկել Ազգային ժողովին՝ Կ-014-25.08.2021-ՊԻ-011/0 նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Խ-065-12.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Խ-0651-12.10.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` «Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Աղվան Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վլադիմիր Վարդանյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 (ծանր վիրավորանք) հոդվածը, որն ունի առավելապես կանխարգելիչ բնույթ, ուժի մեջ մտնելուց հետո անցած եռամսյա ժամանակահատվածը բավարար չէ իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրահանգումների համար։
7.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողով կներկայացվի մինչև 06.12.2021թ.:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

16.12.2021
Քաղվածք թիվ 11 արտահերթ նիստի արձանագրությունից

09.12.2021
Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից

17.11.2021
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

17.11.2021
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

10.11.2021
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

21.10.2021
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

28.09.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

24.09.2021
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

10.09.2021
Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից

27.08.2021
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից