Տպել
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ screi@parliament.am
Հեռ. (374-11)513258




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
20.02.2023
Ժամը 15:00
334 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետեւյալ օրենքի նախագծի վերաբերյալ եւ առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին օրենքի նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) «2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն՝ տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-504-24.01.2023-ՏԵ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյան
2.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը.

Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին ընդառաջ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ