Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 41 նիստի արձանագրությունից
18.10.2023
Ժամը 15:00
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-612-06.06.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյան
2) ա) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-656-28.08.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-6561-28.08.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 2-րդ ենթակետի նշված նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան