Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 35 նիստի արձանագրությունից
17.05.2023
Ժամը 10:00
114 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-500-23.01.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5001-23.01.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-5002-23.01.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյան
2) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-511-13.02.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
3) ա) «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-521-27.02.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մաuին
(երկրորդ ընթերցում)
Կ-5211-27.02.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-529-09.03.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
2) «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-545-31.03.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեն Մկրտչյան
3) ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-556-07.04.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-5561-07.04.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-5562-07.04.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյան
3.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-552-06.04.2023-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` Արմենուհի Կյուրեղյան, Գառնիկ Դանիելյան, Արման Ղազարյան, Արթուր Սարգսյան
Հիմնական զեկուցող` Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախագծով առաջարկվող կարգավորումը չի լուծում նախագծի հիմնավորման մեջ առաջ քաշված խնդիրը։
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված 1-ին , 2-րդ և 3-րդ ենթակետի նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
5.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 3-րդ ենթակետում, ինչպես նաև 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նախագիծերը կներկայացվի լրամշակված տարբերակով մինչև 22.05.2023թ։
6.
Ընդունել ի գիտություն, որ Կ-556-07.04.2023-ՏՏԳՇ-011/0 <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթին ավելացվել է <<Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրենքի նախագիծը։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․Ղալումյան