Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656


15.09.2021

Հայտարարություն խորհրդարանական լսումների վերաբերյալ
ՀՀ Ազգային Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ին ՀՀ Ազգային Ժողովի նստավայրում (Բաղրամյան 19, ԱԺ դահլիճ) կազմակերպում է ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Լսումները բաց են բոլոր ցանկացողների համար նախապես տեղյակ պահելու դեպքում:
Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, մասնակիցների տվյալների, ինչպես նաեւ մասնակցի ելույթի (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչեւ ս. թ. սեպտեմբերի 17-ը ժամը 16-00 հայտնել Հեռ. (374-11) 513 656 հեռախոսահամարներով:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով