Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից
04.10.2021
Ժամը 13:00
114 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ օրենքների նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքների նախագծերը ընդգրկել հոկտեմբերի 5-ի հերթական նիստերի օրակարգում.
1) «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-023-17.09.2021-ՏՏԳՇ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1- ին մասերի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-008-18.08.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-0081-18.08.2021-ՏՏԳՇ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ՂԱԼՈՒՄՅԱՆ