National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ազգային  Ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Կանոնակարգ) սահմանված իր լիազորություններն իրականացնելիս գործում է Կանոնակարգին, Ազգային ժողովի աշխատակարգին եւ սույն աշխատակարգին (այսուհետ՝ Աշխատակարգ) համապատասխան՝ նիստերի, ինչպես նաեւ ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ հանձնաժողովի անդամների աշխատանքի միջոցով:

2. Հանձնաժողովի արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությունն իրականացվում է Հանձնաժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ, որտեղ նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը: Գրությանը կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Եթե գրությունը կամ օրակարգային որեւէ հարց սահմանված պահանջներին՝

1) չի համապատասխանում եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Հանձնաժողովի նախագահը վերադարձնում է գրությունը կամ օրակարգային տվյալ հարցին առնչվող փաստաթղթերը՝ նշելով պատճառների մասին.

2) համապատասխանում է, ապա Հանձնաժողովի նախագահը նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ:

3. Հանձնաժողովի անդամները Հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման մասին տեղեկացվում են ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, իսկ արտահերթ նիստի հրավիրման մասին՝ ոչ ուշ, քան մեկ ժամ առաջ: Հանձնաժողովի քարտուղարությունը Հանձնաժողովի նիստերի հրավիրման մասին էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում Հանձնաժողովի անդամներին:

4. Հանձնաժողովի նիստին ներկա Հանձնաժողովի անդամներին գրանցում է Հանձնաժողովի քարտուղարությունը:

5. Հանձնաժողովի նիստի սկզբում իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը հայտարարում է նիստը բացված: Եթե գրանցված Հանձնաժողովի անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ  անհրաժեշտ թվով Հանձնաժողովի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը Հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում Հանձնաժողովի նիստը համարվում է չկայացած:

6. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի օրակարգի նախագիծը Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում Հանձնաժողովի նախագահը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝  այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

7. Հանձնաժողովի հերթական նիստի, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի հրավիրած արտահերթ նիստի օրակարգի նախագիծը կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը:

8. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների ամփոփաթերթը (հավելված 1)՝  կազմում եւ Հանձնաժողովի նախագահին է ներկայացնում Հանձնաժողովի քարտուղարությունը:

9. Հանձնաժողովի նիստը նախագահողն ունի Կանոնակարգի 52-րդ հոդվածով  սահմանված լիազորություններ՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են Հանձնաժողովի նիստը նախագահելու համար:

10. Հանձնաժողովի հերթական նիստում, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է նիստը նախագահողը, իսկ մյուս արտահերթ նիստերինը՝ այդ նիստերը նախաձեռնողների ներկայացուցիչները:

11. Հանձնաժողովի նիստում հարցերը քննարկվում են Կանոնակարգի 55-րդ հոդվածի 1-ին մասին  եւ սույն Աշխատակարգին համապատասխան:

12. Հիմնական զեկուցմամբ հանդես գալու իրավունք ունի Կանոնակարգով դրա իրավասությունն ունեցող անձը, իսկ հարակից զեկուցմամբ՝ Հանձնաժողովի նախագահի նշանակած հանձնաժողովի անդամը, ինչպես նաեւ Կանոնակարգով սահմանված կարգով օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ գրավոր եզրակացություն ներկայացրած մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորներն իրավունք ունեն Կանոնակարգի 59-րդ հոդվածին համապատասխան, քվեարկությունից առաջ եւ հետո մեկական անգամ հանդես գալու վարման կարգի վերաբերյալ ելույթով:

13. Օրենքի նախագծի նախնական քննարկման ընթացքում՝

1) հիմնական զեկուցողին մեկ անգամ հարցեր տալու իրավունք ունի նաեւ Կառավարության ներկայացուցիչը.

2) ելույթների ընթացքում առաջարկ ներկայացրած հանձնաժողովի անդամներին, Կառավարության ներկայացուցչին, գրավոր առաջարկների հեղինակներին ելույթից հետո՝  մեկական անգամ հարցեր տալու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ հիմնական զեկուցողը.

3) ելույթի ընթացքում նախագծի վերաբերյալ բանավոր առաջարկ ներկայացրած անձը գրավոր ձեւակերպում է իր առաջարկը եւ մինչեւ առաջարկների քվեարկությունը հանձնում է նիստը նախագահողին: Այդ դեպքում առաջարկը ներառվում է գրավոր առաջարկների ամփոփաթերթում եւ սահմանված կարգով քվեակվում է:

14. Մտքերի փոխանակությունն իրականացվում է հետեւյալ ընթացակարգով.

1) հանձնաժողովի անդամների, այլ պատգամավորների, պատգամավորի կամ քաղաքացիական նախաձեռնության դեպքում՝ Կառավարության ներկայացուցչի եւ հրավիրված անձանց ելույթներ,

2) Աշխատակարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ հարցեր ելույթ ունեցողին, նրա պատասխանները, հարց տվողի եւ ելույթ ունեցողի արձագանքները:

2) եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունք ունեն հարակից  եւ հիմնական զեկուցողը:

15. Հարցեր տալու կամ ելույթ ունենալու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հանձնաժողովի նիստը նախագահողին: Հարցերը տրվում են, ինչպես նաեւ ելույթ ունեցողները հանդես են գալիս ըստ դիմելու հաջորդականության, նիստը նախագահողի հայտարարությամբ, որտեղ հիշեցվում է հաջորդ հարց տվողի կամ ելույթ ունեցողի անունը, ազգանունը:

16. Հարցի քննարկման ընթացքում՝

1) հիմնական եւ հարակից զեկուցումների համար հատկացվում է մինչեւ տասական րոպե.

2) հարցերի, դրանց պատասխանելու, ինչպես նաեւ արձագանքելու համար հատկացվում է մինչեւ երկուական րոպե.

3) ելույթների համար հատկացվում է մինչեւ հինգական րոպե:

17. Մտքերի փոխնակության ընթացքում արտահերթ ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը եւ Հանձնաժողովի նախագահը: Արտահերթ ելույթի ժամանակը չի սահմանափակվում:

18. Հարցի քննարկումը կարող է ընդմիջվել նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե հարցի քննարկումն ընդմիջվել է, ապա այդ ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից ընդմիջվել էր:

19. Քվեարկությունն իրականացվում է ձեռք բարձրացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ: Քվեարկության ընթացքում ձայները հաշվում է նիստը նախագահողը: Քվեարկության պահին նիստը նախագահողին դիմելն արգելվում է:

20. Կանոնակարգի 78-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերում լրամշակված օրենքի նախագիծը կարող է ներկայացվել Ազգային ժողով եւ Կանոնակարգով սահմանված կարգով ընգրկվել Ազգային ժողովի հերթական  նստաշրջանի կամ նիստի օրակարգի նախագծում՝ Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:

21. Հանձնաժողովի նիստն արձանագրում է Հանձնաժողովի քարտուղարությունը: Արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը:

22. Հանձնաժողովի նիստը նախագահողի, ինչպես նաեւ հիմնական զեկուցողի առաջարկությամբ Հանձնաժողովը կարող է սահմանել հարցի քննարկման հատուկ ընթացակարգ: Այդ ընթացակարգը սահմանելու մասին առաջարկը ներկայացվում է մինչեւ հարցի քննարկումը սկսվել: Հատուկ ընթացակարգով չի կարող սահմանափակվել զեկուցողներին հարց տվողների եւ ելույթ ունեցողների թիվը կամ չեն կարող կրճատվել Աշխատակարգի 17-րդ կետով սահմանված ժամկետները:
 

                                                                                     ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՀՀ ԱԺ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ   
 
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ
ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ  ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ
ԱՌԱՋԱՐԿԸ
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՏԿՏԻԳԲ մշտական հանձնաժողով ՀՀԱԺ Մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am