Տպել
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 15 նիստի արձանագրությունից
12.01.2023
Ժամը 13:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրվող հետևյալ նախագծերի վերբերյալ
1) «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-443-28.11.2022-ԱռՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյան
2) ա) «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Պ-4601-06.12.2022-ԱռՀ-011/2ամբ.
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
գ) Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին
Պ-4602-06.12.2022-ԱռՀ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-4603-06.12.2022-ԱռՀ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Լուսինե Բադալյան
Հիմնական զեկուցող`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյան
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյան
3) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-467-12.12.2022-ԱռՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան
Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0 նախագիծը և դրան կից նախագծերի լրամշակված տեքստերը 2-օրյա ժամկետում տրամադրել հանձնաժողովին։
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված՝ Կ-443-28.11.2022-ԱռՀ-011/0, Կ-467-12.12.2022-ԱռՀ-011/0 նախագծերը և Պ-460-06.12.2022-ԱռՀ-011/0 նախագծին կից նախագծերի փաթեթն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2023 թվականի հունվարի 16-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆարեկ Զեյնալյան