Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից
27.03.2023
Ժամը 16:00
314 սենյակ
1.
Հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց. հանձնաժողովի նիստը վարի հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքների նախագծերը ընդգրկել ապրիլի 11-ի հերթական նիստերի օրակարգում.
1) ա) «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-468-13.12.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4681-13.12.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյան
2) ա) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-477-19.12.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4771-19.12.2022-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
3.
Հետևյալ օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը հեղինակը Ազգային ժողովին կներկայացնի մինչև 2023 թվականի ապրիլի 10-ը.
1) ա) «Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-468-13.12.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-4681-13.12.2022-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ