Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415


27.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը սահմանելու մասին» Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                 ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ