Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից
05.04.2024
Ժամը 11:00
214 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետեւյալ օրենքների նախագծերի վերաբերյալ եւ առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ապրիլի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում․
1) «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին
Կ-801-18.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյան
Հրավիրվածներ`Երևանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյան
2) «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-803-18.03.2024-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյան
Հրավիրվածներ`Երևանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ