Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 6 արտահերթ նիստի արձանագրությունից
08.12.2022
Ժամը 16:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի դեկտեմբերի 9-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հետեւյալ նախագծերին.
1) «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-455-02.12.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյան
2) Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-457-05.12.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյան
3) «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-458-05.12.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ