Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից
05.09.2022
Ժամը 10:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ օրենքների նախագծերին եւ առաջարկեց ԱԺ խորհրդին ընդգրկել դրանք 2022թ սեպտեմբերի 12-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-341-18.07.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյան
Հարակից զեկուցող(ներ)`Արուսյակ Մանավազյան
2) ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-347-27.07.2022-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-3471-27.07.2022-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան
Հարակից զեկուցող(ներ)`Գևորգ Պապոյան
2.
Հանձնաժողովը քննարկեց 2022թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման վերաբերյալ տեղեկանքը:
3.
Հանձնաժողովը քննարկեց բյուջետային գրասենյակի 2022թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
4.
Հանձնաժողովը հաստատեց քաղաքացիների ընդունելության 2022-2023 թվականների տարեկան ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ