Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Թիվ 11 արտահերթ նիստի օրակարգ
06.05.2022
Ժամը 13:30
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման և եզրակացություն ներկայացնելու մասին․
Հարցի անվանումըԿոդը եւ հեղինակները
1) ա) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-180-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` Գեւորգ Պապոյան, Ծովինար Վարդանյան
բ) «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-1801-02.03.2022,11.04.2022-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` Գեւորգ Պապոյան, Ծովինար Վարդանյան
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան
2.
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագծի քննարկում (որոշման նախագիծը կցվում է).

1) Սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 10:00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերի հաշվեքննության վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով։

Զեկուցող՝ ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ