Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Թիվ 8 արտահերթ նիստի օրակարգ
08.12.2021
Ժամը 13:30
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագծի քննարկում (որոշման նախագիծը կցվում է).

1) սույն թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով,

2) սույն թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00 ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով:

Զեկուցող` Գեւորգ Պապոյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ