Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից
02.12.2021
Ժամը 12:30
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Քվեարկության արդյունքներով (ներկա 5-ից. կողմ - 4, դեմ -1, ձեռնպահ -0 )` Հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հաշվեքննիչ պալատի անդամի տեղի համար Ազգային ժողովին է առաջարկում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Եղիշե Հենրիկի Սողոմոնյանի թեկնածությունը:
Զեկուցող` Գեւորգ Պապոյան
2.
Քննարկվեց 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ.Պապոյանը, 2021 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկման շրջանակներում, դիմելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահին, հանդես եկավ հետեւյալ առաջարկով.

Միանալով ՀՀ Վարչապետի առաջարկին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկում է ՀՀ Հաշվեքննիչ պալատին իրենց գործունեության ծրագրում առաջնահերթ ընդգրկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված եւ 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված դրամական միջոցների նպատակային օգտագործման հաշվեքննությունը:
3.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի 2021 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

24.12.2021
Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից

16.12.2021
Քաղվածք թիվ 9 արտահերթ նիստի արձանագրությունից

08.12.2021
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

09.11.2021
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

18.10.2021
Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից

27.09.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

17.09.2021
Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից

31.08.2021
Քաղվածք թիվ 1 արտահերթ նիստի արձանագրությունից