Տպել
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, արհեստակցական միություններ, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ lsa@parliament.am
Հեռ. (374-11) 513 347


25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ Ազգային ժողովի աշխատակարգի 87-րդ կետով, հանձնաժողովը որոշում է.

1. 2023 թվականի մայիսի 10-ին, ժամը 11:00-16:00-ն Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

2. Հաստատել խորհրդարանական լսումների ընթացակարգը՝ համաձայն հավելված 1-ի :

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

25 ապրիլի 2023 թվականի,
քաղ. Երեւան
ԱՍՀ-005 -Լ