National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Գործունեության ոլորտները`

Հանձնաժողովը ստեղծվել է 26.09.2019 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով:

Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 12.05.2020 թվականին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի որոշմամբ:

Էլ. փոստ
Հեռ.


09.03.2020

Քննարկվել են շրջակա միջավայրին առնչվող մի շարք խնդիրներ
 
Մարտի 9-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրել գլխավորած կառույցի՝ այս ոլորտում իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումները, խոսել նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։ Նրա հավաստմամբ՝ բնագավառում «աղտոտիր, ապա վճարիր» սկզբունքից անցում է կատարվելու «կանխարգելիր աղտոտումը» սկզբունքին, ինչը հնարավորություն կտա վերականգնելու շրջակա միջավայրը, պահպանել օդի, ջրի, հողի մաքրությունը։ Ներդրվելու է մշտադիտարկման համակարգ։ Յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ կներկայացնի շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ։ Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ կստեղծվի ջրային ընդունող մարմին, որը կուսումնասիրի ջրի աղտոտվածության աստիճանը։ Ուսումնասիրություններ կիրականացվեն բոլոր պոչամբարներում։ Ըստ վտանգավորության աստիճանի` հարկեր կսահմանվեն թափոնների համար։ Առաջիկայում կսկսեն գործել գերժամանակակից շարժական լաբորատորիաներ, որոնք տեղում դիտարկումներ կանեն եւ անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի վրա հանքարդյունահանման ազդեցությունը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հիմնովին բարփոխվելու է ոլորտի օրենսդրական դաշտը, քննարկման փուլում են մի շարք նախագծեր, որոնք մոտ ապագայում կներկայացվեն խորհրդարան:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործադիր իշխանությանը ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրական դաշտ ունենալու գործում։

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերն առնչվել են հանքավայրերի շահագործմանը, պոչամբարների, թափոնների  ճակատագրին, Ամուլսարի ոսկու արդյունահանմանն ու բազմաթիվ այլ խնդիրների։ Հարցերից մեկին ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշել է, որ փոքր ու միջին հանքարդյունաբերությունը տեղ չունի Հայաստանում: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն մաքուր շրջակա միջավայրում։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն անդրադարձել է բնապահպանական եւ բնօգտագործման հիմնախնդիրներին, Ամուլսարի շահագործմանը, որոշակի օրենսդրական դրույթների նպատակահարմարությանը։
 
 
 
 
 


11.06.2020
Ամփոփվել են քննիչ հանձնաժողովի աշխատանքները

08.06.2020
Հերթական նիստ

02.03.2020
Հերթական նիստ

05.02.2020
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am