բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
13.02.2020 |
Հիմք ընդունելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, սույն թվականի փետրվարի 21-ին ժամը 10.00-ին ԱԺ նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները" թեմայով ( օրակարգը կցվում է ): Հարգելի մասնակիցներ, լսումներին գրանցման համար անհրաժեշտ է լրացնել այս ձեւաթուղթը՝ https://forms.gle/V4DdcwSoizDnaVVB8 մինչեւ 19.02.2020 ժամը 12:00: |