National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից
09.06.2021
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 15-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծերին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար.
1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-887-03.03.2021-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
2) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-897-12.03.2021,27.04.2021-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
2.
Դրական եզրակացություն տալ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի հունիսի 15-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծին.
1) Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-955-29.04.2021-ՖՎ-012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան
Հարակից զեկուցող(ներ)`Արտակ Մանուկյան
Նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման մասին
տարեկան հաշվետվության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3.
Հանձնաժողովը քննարկեց և առաջարկեց 2021 թվականի հունիսի 15-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկված հետեւյալ հաղորդումը.
1) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում:
Հիմնական զեկուցող՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան
Հարակից զեկուցող՝ Եղիշե Սողոմոնյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am