Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
06.04.2021
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին և առաջարկել ընդգրկել դա 2021 թվականի ապրիլի 13-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով.
1) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-887-03.03.2021-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
2.
Քննարկվեց "Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին" զեկույցը:
Լիագումար նիստում հանձնաժողովի կողմից հարակից զեկուցող նշանակվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Արտակ Մանուկյանը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐԿԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ