Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից
24.09.2019
Ժամը 10:00
114 սենյակ/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերին.
1) ա) Հաշվապահական հաշվառման մասին
Կ-116-25.04.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Աուդիտորական գործունեության մասին
Կ-1161-25.04.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին
Կ-1162-25.04.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1163-25.04.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-1164-25.04.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-1165-25.04.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-1166-25.04.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-1167-25.04.2019-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Եղիշե Սողոմոնյան
2.
Առաջարկել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել սույն քաղվածքի 1-ին կետում նշված օրենքների նախագծերը. 1-ին ընթերցմամբ քննարկելու նպատակով:
3.
2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկումը, Կառավարության խնդրանքով, հետաձգվում է մինչև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստ:
4.
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2019 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ:
5.
Քննարկվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2020-2023թթ. զարգացման ռազմավարության նախագիծը:
6.
Հաստատել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը. սույն թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ ( որոշումը կցվում է):


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՄանե Թանդիլյան