Տպել
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656


27.02.2020

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի մարտի 12-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի Կ-480-13.02.2020-ՏՏԳԲ-011/0 քննարկում» թեմայով:

Լսումների սկիզբը՝ ժամը 10:30-ին:

Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել 011-51-36-56 հեռախոսահամարով կամ tkgb@parliament.am էլեկտրոնային հասցեին մինչեւ ս.թ. մարտի 10-ը` ժամը 18:00-ն:

1. խորհրդարանական լսումների ընթացակարգը՝ համաձայն հավելված 1-ի: