National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
09.04.2021
Ժամը 12:00
114 սենյակ
1.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետևյալ նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2021 թվականի ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1) ա) «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` Նիկոլայ Բաղդասարյան, Սերգեյ Մովսիսյան, Վիկտոր Ենգիբարյան
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-8701-19.02.2021-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` Նիկոլայ Բաղդասարյան, Սերգեյ Մովսիսյան, Վիկտոր Ենգիբարյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան
2) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-879-25.02.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-839-18.01.2021,19.03.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` Արտակ Մանուկյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Արտակ Մանուկյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան Հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյան
2) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-847-22.01.2021,19.03.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` Վաղարշակ Հակոբյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Վաղարշակ Հակոբյան
Հարակից զեկուցող(ներ)` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
3.
Ընդունել ի գիտություն, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված 1-ին ինչպես նաև 2-րդ կենտում նշված 1-ին նախագծերի լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 12.04.2021թ-ի ժամը 12.00-ն:
4.
Ընդունել ի գիտություն, որ Պ-839-18.01.2021,19.03.2021-ՏՏԳԲ-011/1 <<<<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում>> փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագիծը համալրվել է <<<< Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրենքի նախագծով :


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎ․ Ղալումյան

01.07.2021
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

08.06.2021
Քաղվածք թիվ 7 նիստի արձանագրությունից

19.05.2021
Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից

28.04.2021
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

18.03.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

03.02.2021
Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից

13.01.2021
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am