National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513 656




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
04.12.2020
Ժամը 12:00
114 սենյակ
1.
Ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հանձնաժողովը որոշեց, որ հանձնաժողովի նիստը կվարի՝ Վահե Ղալումյանը։
2.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետևյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-705-05.08.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Մաթևոս Ասատրյան
3.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ
1) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-689-14.07.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
2) «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-619-15.05.2020,11.09.2020-ՏՏԳԲ-011/2ամբ.
Հեղինակ` Լիլիթ Մակունց, Հերիքնազ Տիգրանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյան
4.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ օրենքի նախագծը շրջանառությունից հանվում է։
1) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-521-23.03.2020,15.06.2020-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` Վաղարշակ Հակոբյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Վաղարշակ Հակոբյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
5.
Ընդունել ի գիտություն, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված 1-ին և 2-րդ նախագծերի լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 07.12.2020թ-ի ժամը 14.00-ին:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS