National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415


23.03.2021

Քննարկվեցին ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր
Քննարկվեցին ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի <<Ներդրումների խթանման հարցերով>> աշխատանքային խումբը մարտի 22-ին առցանց ձեւաչափով աշխատանքային քննարկում անցկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ գերատեսչության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների հետ: Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Գեւորգ Պապոյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ներդրումային ծրագրերին վերաբերող մի շարք խնդիրների, որոնց լուծման համար անհրաժեշտ է ստեղծել որոշակի բարենպաստ պայմաններ: Կարեւոր համարվեցին Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան տրանսպորտային միջոցների առուվաճառքի կազմակերպումը, լիցենզավորման հետ կապված խնդիրների կանոնակարգումը, նոր ու հարմարավետ ավտոշուկաների կառուցումը: Քննարկվեցին էլեկտրոմոբիլների վաճառքի խթանմանը, համապատասխան լիցքավորման կայանների բացմանը, ինչպես նաեւ Երեւանի համայնքներում կայանատեղեր կազմակերպելու համար մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Մասնակիցները կարեւորեցին նաեւ յուղի մշակման գործարանի կառուցումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել տեղական արտադրողի համար: Նշվեց, որ օրենսդրական կարգավորում են պահանջում նաեւ տնտեսավարող սուբյեկտներին պետական հողի հանձնման հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի քննարկումները կլինեն շարունակական:

22.03.2021
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի (17.03.2021թ.) նախագծերի համառոտ բովանդակության վերաբերյալ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am