Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513 415




Քաղվածք թիվ 35 նիստի արձանագրությունից
28.04.2021
Ժամը 11:30
214 սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021 թվականի մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-899-15.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)` Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
2) ա) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-905-22.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կ-9051-22.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-9052-22.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյան
3) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-924-05.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյան
4) ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-930-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-9301-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-9302-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-9303-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-9304-12.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
5) «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-931-12.04.2021-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1) ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-853-02.02.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-8531-02.02.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
3.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) ա) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-907-23.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-9071-23.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-9072-23.03.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
4.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-926-07.04.2021-ՏՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Սահմանելով <<Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ>> (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) <<Բացթողնում՝ ներքին սպառման համար>>, << Վերամշակում՝ մաքսային տարածքում>> և <<Վերամշակում՝ ներքին սպառման համար>> մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար 25000 դրամ պետական տուրք՝ խաթարում է մրցակցությունը։ Իսկ ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի << Բացթողնում՝ ներքին սպառման համար>> ,<<Վերամշակում՝ մաքսային տարածքում>> և Վերամշակում՝ ներքին սպառման համարմաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանելով 9000 դրամ՝ շուկայից դուրս է մղում ընկերություններին և միայն մեկ ընկերություն կկարողանա գոյատևել։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԲաբկեն Թունյան

15.07.2021
Քաղվածք թիվ 45 արտահերթ նիստի արձանագրությունից

01.07.2021
Քաղվածք թիվ 44 արտահերթ նիստի արձանագրությունից

30.06.2021
Քաղվածք թիվ 43 արտահերթ նիստի արձանագրությունից

14.06.2021
Քաղվածք թիվ 42 արտահերթ նիստի արձանագրությունից

09.06.2021
Քաղվածք թիվ 41 նիստի արձանագրությունից

04.06.2021
Քաղվածք թիվ 40 արտահերթ նիստի արձանագրությունից

02.06.2021
Քաղվածք թիվ 39 արտահերթ նիստի արձանագրությունից

26.05.2021
Քաղվածք թիվ 38 արտահերթ նիստի արձանագրությունից

21.05.2021
Քաղվածք թիվ 37 նիստի արձանագրությունից

28.04.2021
Քաղվածք թիվ 36 արտահերթ նիստի արձանագրությունից

14.04.2021
Քաղվածք թիվ 34 արտահերթ նիստի արձանագրությունից

09.04.2021
Քաղվածք թիվ 33 արտահերթ նիստի արձանագրությունից

07.04.2021
Քաղվածք թիվ 32 նիստի արձանագրությունից

17.03.2021
Քաղվածք թիվ 31 նիստի արձանագրությունից

24.02.2021
Քաղվածք թիվ 30 նիստի արձանագրությունից

02.02.2021
Քաղվածք թիվ 29 նիստի արձանագրությունից

13.01.2021
Քաղվածք թիվ 28 նիստի արձանագրությունից