Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2019թվականի դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյան
3.
Ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակը հետևյալ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը Ազգային ժողովին կներկայացնի մինչև 2.12.2019թ.
1)
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում)
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ռաֆիկ Գրիգորյան
Հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)`
Նախագծով առաջարկվում է օտարվող սեփականության դիմաց վճարվող փոխհատուցման հաշվարկի ժամանակ համարժեք փոխհատուցում համարվի օտարվող գույքի շուկայական արժեքից քսանհինգ տոկոս ավելի գումարը (ներկայիս գործող՝ տասնհինգ տոկոս գումարի փոխարեն): Տասնհինգ տոկոսը փոխելով քսանհինգ տոկոսով, խնդիրը չի լուծվի, քանի որ այն ըստ էության կկիրառվի բոլոր անձանց նկատմամբ՝ անկախ նրանից, թե, օրինակ, հանրության գերակա շահերի համար օտարվող գույքը նրանց եկամուտների միակ աղբյուրն է, թե ոչ: Խնդիրը ոչ թե 15 տոկոս հավելման մեջ է, այլ՝ մեկ այլ խնդիրների մեջ, մասնավորապես, շուկայական արժեքի որոշման մեթոդների և գնահատման ստանդարտների ընտրության, որոնք ենթադրաբար չեն ապահովում փոխհատուցման համարժեքություն: