National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ screi@parliament.am
Հեռ. (374-11) 513 258


17.09.2019

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում

Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են եղել վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Անդրեասյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Էդուարդ Բաբայանը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների մասնակցության մասին, ՀԱՊԿ ԽՎ գործունեության մասին, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության մասին հարցերը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը բարձր է գնահատել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները, կարեւորել փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Նա գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների համատեղ նիստերն ու արդյունավետ գործունեությունն իրենց ուրույն դերը կունենան Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրման հետագա խորացման ուղղությամբ:

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եվրասիական ինտեգրման գործընթացներում ավելի արդյունավետ եւ հետեւողական համագործակցելու հարցում կարեւորել է տվյալ ձեւաչափով հանդիպումները: Միքայել Մելքումյանն անդրադարձել է մի շարք առանցքային հարցերի՝ այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում վարորդական իրավունքների կարգավորմանը, երրորդ երկրներից ավտոմեքենաների՝ Հայաստան ներկրելու հետ կապված արտոնյալ պայմանների ժամկետների ավարտմանը, խոսել տնտեսական ոլորտի այլ հարցերի մասին: Նա կարեւորել է երկու ժողովուրդների միջեւ միջմշակութային եւ հումանիտար կապերի զարգացումը: Որոշ հարցերի օրենսդրական կարգավորման շուրջ բանախոսն առաջարկել է երկու պրոֆիլային կոմիտեների կողմից մշակել մշտադիտարկման եղանակներ: Գոհունակությամբ նշվել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության հետ նկատվում է տնտեսական շրջանառության աճ:

Քննարկման ընթացքում առաջարկվել է հանձնաժողովների համատեղ նիստերն անցկացնել նաեւ տարածաշրջաններում:

Պետդումայի վերոնշյալ կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Վոդոլացկին կարեւորել է ԵԱՏՄ շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի ձեւավորման գործում ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետդումայի պատգամավորների մասնակցությունը: Կարեւորվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջհամայնքային համագործակցությանը: Վիկտոր Վոդոլացկին արձանագրել է, որ Ռուսաստանի կողմից նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ֆինանսավորվում է Հայաստանի դպրոցականների սննդի ծրագիրը, ինչը եւս կարեւոր է հումանիտար փոխգործակցության առումով:

Արմեն Փամբուխչյանը կարեւորելով պարբերական հանդիպումները՝ ընդգծել է խորհրդարանականների դերը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման հարցում: ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը ներկայացրել է ՀԱՊկ ԽՎ ընթացիկ աշխատանքները, խոսել առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին: Նա ընդգծել է ՀԱՊԿ ԽՎ-ում հայ խորհրդարանականների հետեւողական եւ ակտիվ աշխատանքը:

Նիստում կարեւորվել է միջազգային հարթակներում հայ եւ ռուս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ներկայացրել է Հայաստանում երկու ռուսաբնակ գյուղերում հումանիտար նախագծերի իրականացման ընթացքը, առաջարկել խթանել միջհամայնքային համագործակցությունը:

Համատեղ նիստի ավարտին Միքայել Մելքումյանն ու Լեոնիդ Կալաշնիկովը ստորագրել են հուշագիր:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական Դումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների փոխգործակցությանը, քննարկվել տնտեսական համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես թվային տնտեսության եւ ՏՏ ոլորտներում:

14.02.2020
Տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի նիստը



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am