Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր


Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
17.03.2021
Ժամը 10:00
314 սենյակ
Նիստերի օրերը՝ մարտի 17,18:
1.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Կ-848-25.01.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք
(երկրորդ ընթերցում)
Կ-634-01.06.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-665-19.06.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` Ալեն Սիմոնյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Ալեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
3) ա) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-734-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7341-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7342-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7343-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7344-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7345-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7346-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7347-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7348-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7349-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-73410-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-73411-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժգ) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-73412-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժդ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-73413-16.09.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
4) ա) Հակակոռուպցիոն կոմիտեի մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-795-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7951-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7952-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7953-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7954-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7955-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7956-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7957-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7958-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-7959-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-79510-04.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
5) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-800-09.12.2020,04.02.2021-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` Վահե Էնֆիաջյան, Նաիրա Զոհրաբյան, Իվետա Տոնոյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Վահե Էնֆիաջյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
6) «Հանրագրերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-816-22.12.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Վահագն Հովակիմյան
Կ-634-01.06.2020-ՊԻ-011/1 , Կ-734-16.09.2020-ՊԻ-011/1 և Կ-795-04.12.2020-ՊԻ-011/1 նախագծերի փաթեթները համալրվել են նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթերում:
Առաջարկել Ազգային ժողովի Պ-665-19.06.2020-ՊԻ-011/1 նախագծի քննարկման տևողությունը սահմանել մինչև երեք ժամ:
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 22.03.2021թ.:
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-845-22.01.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` Սիսակ Գաբրիելյան, Արտակ Մանուկյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-851-29.01.2021-ՊԻ-011/1
Հեղինակ` Նիկոլայ Բաղդասարյան, Ծովինար Վարդանյան, Վիկտոր Ենգիբարյան, Հայկ Գեւորգյան, Սերգեյ Մովսիսյան, Գեւորգ Պապոյան, Հայկ Սարգսյան, Հովիկ Աղազարյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սերգեյ Ատոմյան, Հայկ Ցիրունյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
3) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք
(երկրորդ ընթերցում)
Կ-637-04.06.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյան
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
Պ-854-02.02.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` Սերգեյ Բագրատյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Սերգեյ Բագրատյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Ներկայացված կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ կարգավորված են նախագծով նախատեսված լրացումները: Մասնավորապես, Սահմանադրության 113-րդ հոդվածի, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովի խմբակցություններն ունեն Կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Միաժամանակ վերոնշյալ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված կարգի վերլուծությունից բխում է, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, ներկայացված լինելով քննիչ հաձնաժողովների կազմում, հանձաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ անհրաժեշտության դեպքում կարող են սեփական հայեցողությամբ գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին: Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություն չտալու դեպքում վերջինիս հետագա պաշտոնավարման հարցի հետ կապված պետք է նշել, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 11-րդ մասի վերլուծությունից բխում է, որ խմբակցությունները կարող են առաջարկել ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ Ազգային ժողովի որոշում միայն հարցապնդման քննարկման արդյունքով: Հարկ է նկատել, որ նախագծով նախատեսվող կարգավորման արդյունքում միաժամանակ բաց է մնում այն պաշտոնատար անձանց չներկայանալու և բացատրություն չտալու իրավական հետևանքի հարցը, ովքեր թեև ունեն նման պարտականություն, սակայն ազատվել են զբաղեցրած պաշտոնից:
7.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Խ-856-05.02.2021-ՊԻ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Անի Սամսոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Դավթյան
Հրավիրվածներ`կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 42-րդ, 51-րդ հոդվածներով, ՄԻԵԿ-ի 8-րդ և 10-րդ հոդվածներով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներով,«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգավորումները, ՀՀ սահմանադրական դատարանի NN ՍԴՈ-997, ՍԴՈ-1010, ՍԴՈ-1234, ՍԴՈ-1374, ՍԴՈ-1546 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ՄԻԵԿ 8-րդ և 10-րդ հոդվածների վերաբերյալ ՄԻԵԴ նախադեպային որոշումներում ՄԻԵԴ արտահայտած դիրքորոշումները փաստում են, որ անձի մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև անձին վերաբերող տեղեկատվության պաշտպանության և ազատ արտահայտվելու, այդ թվում՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքները բացարձակ չեն և ենթակա են իրավաչափ սահմանափակումների: Ելնելով վերոգրյալից, հանձնաժողովը գտավ, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

30.07.2021
Քաղվածք թիվ 25 արտահերթ նիստի արձանագրությունից

15.07.2021
Քաղվածք թիվ 24 արտահերթ նիստի արձանագրությունից

15.07.2021
Քաղվածք թիվ 23 արտահերթ նիստի արձանագրությունից

01.07.2021
Քաղվածք թիվ 22 արտահերթ նիստի արձանագրությունից

14.06.2021
Քաղվածք թիվ 21 արտահերթ նիստի արձանագրությունից

09.06.2021
Քաղվածք թիվ 20 նիստի արձանագրությունից

04.06.2021
Քաղվածք թիվ 19 արտահերթ նիստի արձանագրությունից

03.06.2021
Քաղվածք թիվ 18 արտահերթ նիստի արձանագրությունից

20.05.2021
Քաղվածք թիվ 17 նիստի արձանագրությունից

07.05.2021
Քաղվածք թիվ 16 արտահերթ նիստի արձանագրությունից

06.05.2021
Քաղվածք թիվ 15 արտահերթ նիստի արձանագրությունից

03.05.2021
Քաղվածք թիվ 13 նիստի արձանագրությունից

30.04.2021
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

29.04.2021
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

28.04.2021
Քաղվածք թիվ 14 արտահերթ նիստի արձանագրությունից

07.04.2021
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

01.04.2021
Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից

22.03.2021
Քաղվածք թիվ 7 արտահերթ նիստի արձանագրությունից

19.03.2021
Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից

24.02.2021
Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից

04.02.2021
Քաղվածք թիվ 3 նիստի արձանագրությունից

03.02.2021
Քաղվածք թիվ 4 արտահերթ նիստի արձանագրությունից

02.02.2021
Քաղվածք թիվ 2 արտահերթ նիստի արձանագրությունից

13.01.2021
Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից