Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, հանրաքվե, սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, քաղաքացիական, քրեական, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքեր, դատավարական օրենսգրքեր


Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 21 արտահերթ նիստի արձանագրությունից
25.06.2020
Ժամը 10:30
314 սենյակ
1.
Դրական եզրակացություն ներկայացնել 2020 թվականի հունիսի 24-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) ա) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-644-05.06.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-6441-05.06.2020-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սիսակ Գաբրիելյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ