Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230


26.05.2021

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Օրակարգը՝
<<Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի կատարման մասին>> տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողական (մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ):
Զեկուցողներ` ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ա.Ջանջուղազյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյան

01.04.2021
Սույն թվականի ապրիլի 6-ին, ժամը 13։00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի՝ ՀՀ-ում COVID-19-ի պայմաններում կրթական հեռավար գործընթացի և կրթության իրավունքի իրացման խնդիրները խորագրով քննարկում։

30.03.2021
Քննարկում՝ ուղղված համացանցում ատելության խոսքի կարգավորմանը

25.03.2021
Սույն թվականի մարտի 30-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 սենյակում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի աշխատանքային քննարկում՝ <<Ատելության խոսքի կարգավորումը համացանցում>> թեմայով։

11.03.2021
Քննարկում Ատելության խոսքի կարգավորումը համացանցում թեմայով

17.02.2021
Ս.թ. փետրվարի 18-ին, ժամը 12:00-ին, ԱԺ 314 սենյակում, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում տեղի կունենա ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համար նախատեսված <<Ատելության խոսքի կարգավորումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում>> հետազոտության հաշվետվությունը փորձագետներ՝ Արա Ղազարյանի և Դավիթ Ասատրյանի ներկայացմամբ։