Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 5 նիստի արձանագրությունից
27.04.2020
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը
1) «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց
548-07.04.2020-ՄԻ

Հիմնական զեկուցող`11:30-11:40 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
2.
Հանձնաժոովը քննարկեց հետևյալ հարցը.
1) Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
Կ-495-02.03.2020-
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`11:40-12:10 ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
12:10-12:40 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան
3.
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.

1) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-512-12.03.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Նաիրա Զոհրաբյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Սարգիս Խանդանյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
2) «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին
Կ-552-08.04.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Մարիա Կարապետյան
4.
Սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետի 1-ին ենթակետերում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողով է ներկայացվելու մինչև 30.04.2020թ․ :
5.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված հետևյալ՝ Պ-512-12.03.2020-ՄԻ-011/0, Կ-552-08.04.2020-ՄԻ-011/0 նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի մայիս 5-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
6.
Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
Հարցի անվանումը
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Խ-513-12.03.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Անի Սամսոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Շաքե Իսայան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Հանձնաժողովը հիմքում ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ 1577(2007) բանաձևը՝ զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ առաջարկում է ոչ թե քրեականացնել փաստաբանին զրպարտելը, այլ ուժը կորցրած ճանաչել և ապաքրեկանացնել նաև՝ գործող ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածը՝ Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելը: Գործադիրը նույնպես բացասական դիրքորոշում ունի միայն փասատաբանին զրպարտություն կամ վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու հետ կապված առաջարկի վերաբերյալ եւ հետեւաբար նման կարգավորումներով նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը:
7.
Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ. Հարցի անվանումը
2) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-522-24.03.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` Նաիրա Զոհրաբյան, Շաքե Իսայան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Շաքե Իսայան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ).
Հանձնաժողովը գտնում է, որ ներկայացված նախագծի կարգավորումներով չի հիմնավորվում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությունը, որոնք ներառում են լրացուցիչ աշխատավարձերի գումարները, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման, այդ թվում նաեւ` օժանդակ աշխատակազմի վարձատրության, նրանց ճանապարհային և հեռախոսային խոսակցության ծախսերի փոխհատուցման հետ կապված այլ ծախսերը։ Հետևաբար նման կարգավորումներով նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆաիրա Զոհրաբյան