National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
02.03.2020
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.

1) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-455-29.01.2020-ՄԻ-011/0
Հեղինակ` Սերգեյ Բագրատյան, Միքայել Մելքումյան, Դավիթ Մանուկյան, Ջանիբեկ Հայրապետյան, Քաջիկ Գեւորգյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Սերգեյ Բագրատյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Շաքե Իսայան Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
2.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց՝ ,Փաստաբանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, քանի որ ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումները խնդրահարյույց են մասնավորպես՝ հանրային պաշտպան տրամադրվում է որոշակիորեն խոցելի անձանց, որոնց գործի բնույթը կամ սոցիալական վիճակը կանխատեսում է, որ վերջիններս արդյունավետ չեն կարող իրականացնել իրենց պաշտպանությունը:

Մինչդեռ ձեռնարկատիրական գործունեությունը շահույթ ստանալու նպատակ հետապնդող, մասնագիտացված գործունեություն է, որի մասնակիցներից պահանջվում է որոշակի պրոֆեսիոնալիզմ, հատկապես եթե վերջիններս ներգրավվում են նաև միջազգային մասնավոր հարաբերություններին (մասնավորապես՝ պայմանագրեր են կնքում ԵԱՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտների հետ):

Ինքնին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտներին հանրային պաշտպանից օգտվելու հնարավորություն տալն է խնդրահարույց (ինչն էլ սահմանափակվել է գործող օրենքի 6-րդ հոդվածով), հետևաբար ավելի խնդրահարույց է օտարերկրյա ռեզիդենտներին նման հնարավորություն տալը հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ գործարարները նման իրավունք չունեն, ինչպես նաև նախագծով նախատեսված կարգավորումը հակասում է նաև քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների իրավահավասարության սկզբունքին, քանզի արտոնություն է սահմանվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա անձանց համար՝ նման հնարավորություն չընձեռնելով քաղաքացիական իրավահարաբերության այլ սուբյեկտներին և ՀՀ ռեզիդենտ գործարարներին:

3.
Հիմք ընդունելով ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետը՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ՈՐՈՇՈՒՄ է՝ ս/թ մարտի 10-ին, ժամը 12:00-ին, Ազգային Ժողովի 314 սենյակում անցկացնել աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փասատաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների և հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող` անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ:

4.
Հիմք ընդունելով ,Ազգային Ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետը՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ՈՐՈՇՈՒՄ է՝ Ս/թ ապրիլի 13-ին, ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնել ,Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները սոցիալական ապահովության ոլորտումե թեմայով խորհրդարանական լսումներ:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am