Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 1 նիստի արձանագրությունից
03.02.2020
Ժամը 12:00
314 սենյակ
1.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.

1) «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-436-26.12.2019-ՄԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
2.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց՝ ,Հասարակական կազմակերպությունների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, քանի որ ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումները, ըստ էության, կարող են հանգեցնել մի շարք տարընթերցումների: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ հասարակական կազմակերպությունները իրենց գործունեության հաշվետվության մեջ պետք է ներկայացնեն տարեկան մուտքերի (դրամական և/կամ գույքային) ընդհանուր գումարը և օգտագործված դրամական միջոցները և/կամ գույքը: Վերոնշյալ կարգավորման առնչությամբ գտնում ենք, որ այն խնդրահարույց կարող է լինել այն դեպքերում, երբ կազմակերպությունները անհատույց ստանում են գույք, որի դրամական արժեքը արտացոլված չի լինում պայմանագրում, հետևաբար, գործունեության հաշվետվություններում կազմակերպությունների կողմից պահանջվող տեղեկատվությունը լրացնելու ժամանակ կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ:

Հիմնավորված չէ նաև կազմակերպության կամավորների թվի վերաբերյալ հաշվետվություն սահմանելու անհրաժեշտությունը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ կամավոր հասկացության վերաբերյալ որևէ կարգավորում սահմանված չԷ:
Անընդունելի է նաև կազմակերպության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը, որպես հաշվետվություն ներկայացնելու հանգամանքը, դրանով պայամանվորված հնարավորություն կստեղծվի պետությանը անհարկի միջամտելու հասարակական կազմակերպությունների գուրծունեությանը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ