Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513 331




Քաղվածք թիվ 17 արտահերթ նիստի արձանագրությունից
11.12.2019
Ժամը 11:00
214 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
Կ-346-07.11.2019-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-3461-07.11.2019-ԳԿ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
2.
Հիմք ընդունելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝
Ս.թ.դեկտեմբերի 20-ին ժամը 10.30-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ <<Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները >> թեմայով։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼՀովհաննես Հովհաննիսյան