Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից
13.01.2020
Ժամը 14:00
214 սենյակ
|
|
1. |
Հանձնաժողովը որոշեց` դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքների նախագծերին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքների նախագծերն ընդգրկել ԱԺ առաջիկա՝ 2020 թվականի հունվարի 20-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1) |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
|
Կ-335-30.10.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
բ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
|
Կ-3351-30.10.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
գ) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
|
Կ-3352-30.10.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան |
Հարակից զեկուցող(ներ)` | ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյան |
|
|
2) |
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին
|
Կ-342-05.11.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան |
Հարակից զեկուցող(ներ)` | ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյան |
|
|
3) |
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
|
Կ-304-03.10.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան |
Հարակից զեկուցող(ներ)` | ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան |
|
|
|
|
|
|
2. |
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) |
«Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին
|
Պ-361-13.11.2019-ԳԿ-011/2ամբ. Հեղինակ` Ալեն Սիմոնյան
|
|
Հիմնական զեկուցող` | ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան |
Հարակից զեկուցող(ներ)` | ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյան |
|
|
|
|
|
|
3. |
Հիմք ընդունելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝
ս.թ. հունվարի 16-ին ժամը 11։00-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ.
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | Մխիթար Հայրապետյան |