Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513238, (374-11) 513271




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
14.01.2020
Ժամը 14:30
414 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-380-19.11.2019-ԱՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան
Հրավիրվածներ`Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնց
2.
Հանձնաժողովը որոշում կայացրեց դրական եզրակացություն ներկայացնել ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման գործունեության ընթացքում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը:
3.
Հանձնաժողովը որոշում կայացրեց դրական եզրակացություն ներկայացնել Կենտրոնամերիկյան խորհրդարանի /PARLASEN/ և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության համաձայնագրի կնքման նախաձեեռնությանը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՌուբեն Ռուբինյան

07.09.2020
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

15.06.2020
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

04.05.2020
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից