National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263


23.04.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի իրավիճակային վերլուծությունը վկայում է, որ այն տեւական հետեւանքներ է ունենալու, հատկապես զբաղվածության, բնակչության սոցիալական պաշտպանության եւ առողջապահության ոլորտներում: Ազդեցության շրջանակի կանխատեսումն ու բացահայտումը, բացասական հետեւանքների նվազեցմանն ուղղված միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերը կարող են էապես մեղմել նոր կորոնավիրուսով պայմանավորված անբարենպաստ զարգացումները վերոնշյալ ոլորտներում:

Նման ծրագրերն առաջնահերթ պետք է նպատակ ունենան համավարակի եւ դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել տուժած ոլորտների աշխատողների զբաղվածությունը, ճշգրտել սոցիալապես խոցելի բնակչության պաշտպանության հիմնական մոտեցումները, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումը  հարմարեցնել համաճարակաբանական իրավիճակին, վերաբացվող տնտեսավարող սուբյեկտներում շուտափույթ ներդնել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նոր մոդելներ ու դրանց պահպանման նկատմամբ սահմանել արդյունավետ վերասկողության համակարգ, ինչպես նաեւ իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ:

Ելնելով վերոնշյալից, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն թվականի մայիսի 4-ին, ժամը 11:00-ին  Ազգային ժողովի 334 սենյակում հրավիրում է արտահերթ նիստ` նոր կորոնավիրուսով պայմանավորված համավարակի սոցիալական եւ առողջապահական բացասական հետեւանքների եւ դրանց մեղմման միջոցառումների տեսլականն ու ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հետեւյալ հարցերի շրջանակը.

1. Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությունը` համավարակին դիմագրավելու արդյունավետության բարձրացման տեսանկյունից` զեկուցող ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2. Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության  տեսլականը, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության ապահովման քաղաքականության հիմնական մոտեցումները եւ դրանց իրականացումը ` զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար/փոխնախարար:

3. Նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում բնակչության բժշկական օգնության եւ սանիտարահամաճարակային միջոցառումների բնականոն ընթացքի, ինչպես նաեւ բուժաշխատողների պաշտպանության ապահովման հիմնական մոտեցումները` զեկուցող ՀՀ առողջապահության նախարար/փոխնախարար:

4. Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության նոր ռազմավարությունը եւ գործնական միջոցառումները նոր կորոնավիրուսի համավարակի եւ դրան հաջորդող ժամանակաշրջանում` զեկուցող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար:
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                  ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ


09.06.2020
Տեղեկատվություն
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետերի` հայտնում եմ, որ 2020 թվականի մայիս ամսվա ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մասնակցության մասին



08.05.2020
Տեղեկատվություն
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետերի` հայտնում եմ, որ 2020 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մասնակցության մասին



10.03.2020
Տեղեկատվություն
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 105-րդ կետերի` 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մասնակցության մասին


27.02.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.01.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS